Մորը գտել են՝ երեխային գրկած․ լուսանկարներ, տեսանյութ


Սուրմալուի ողբերգական դեպքից հետո հանրությունը օրեր շարունակ սրտատրոփ սպասում էր, որ զոհերը հնարավորինս քիչ լինեն։

Մեծ ցավ ու վիշտ ապրեց յուրաքանչյուր հայ հայրենկաիցների համար և ժամեր շարունակ ողջ ազգը սրտատրոփ և աղոթքը շուրթերին սպասում էին փոքրիկ Մարատի ողջ լինելուն։

Մայրը հղի էր։ Եվ ցավոք սրտի նրանց գտան փլատակների տակ անշնչացած վիճակում, իսկ պատկերն անասելի հուզիչ ու սիրտ մաշող է եղել․ հղի մայրը որդուն գրկած փլատակների մեջ՝ անշնչացած ընկած։

Ոչ ոք չէր էլ կասկածի, որ մինչ վերջին շունչը մայրը փորձելու է ամեն բան անել որդուն, իր ձագին փրկելու համար։ Եվ անզոր լինելու ժամանակ նա գրկել ու իր թևերով գոնե փորձել է պաշտպանել և մինչև վերջին շունչը փայփայել է նրան։

«Միշտ կարելի ա երկար փիլիսոփայել, գունավորել ու ճոխացնել, բայց սա հեչ էդ դեպքը չի՝ մարդիկ փնտրում են մարդկանց․․․»։ Մանրամասները՝ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: