«Մոնթեն բարևելու փոխարեն համբուրեց Սեդայի շուրթերից»․ անչափ ռոմանտիկ դրվագ Մոնթեի ու Սեդայի կյանքից


Մոնթեի սիրելին՝ Սեդան, անսահման ռոմանտիկ դրվագ է պատմել իրենց կյանքից։ Մոնթեն նոր էր տեղափոխվել Լիբանան և բնակություն հաստատել այնտեղ և բնակվում էր Սեդայի քրոջ տանը։

Ամանորին նրանք այցելել են Սեդայենց տուն։ Վերջինս տեղյակ էր, որ քույրիկի տանը ամերիկահայ տղա է ապրում։ Սեդան նկարագրելով 1-ին հանդիպումը՝ պատմում է, որ բացել է դուռը և տեսել ցանցառ մորուքով, փայլուն աչքերով և լայն ժպիտով մի տղայի։

Նրանք աստիճանաբար մտերմացան։ Սեդան Մոնթեին ցույց էր տալիս իրենց գյուղը, պատմում գյուղի մասին։ Սեդան հիշողություններում հավերժացրել է անչափ ռոմանտիկ դրվագ։

Աղջիկը դասընկերների և ուսուցիչների հետ էքսկուրսիա էր գնացել և հանկարծ գալիս է Մոնթեն։ Սեդան մոտեցել է, բարևել։ Հիշում է, որ կրում էր ջինսե տաբատ և սպիտակ շապիկ, վարսերը փռված էին ուսերին։ Մոնթեն բարևելու փոխարեն մոտեցելև համբուրել է Սեդայի շուրթերը։

Աղջիկը կարմրել է, ապա դասընկերների մոտ արդարացել, թե նահանգներում ընդունված է այդպես բարևել։ Հետո Մոնթեն պատմել է, որ Սեդայի վարսերը, աչքերը չափից դուրս գայթակղիչ էին և չի կարողացել զսպել իրեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: