Պարուհի Վիկա Մարտիրոսյանը բավականին մեծ ակտիվությոն ունի համացանցային հարթակներում։ Նա հազարավոր հետևորդներ ունի, որոնք սիրում են պարուհու առօրյա անցուդարձին հաղորդակից լինել։

Վիկան երբեմն նրանց ներկայացնում է նաև ընտանեկան գեղեցիկ և ուշագրավ դրվագներ, իր հանգիստը, ժամանցը և այլն։ Վիկայի պարային խմբերը մասնակցում և նկարահանվում են ամենահայտնի հոլովակներում, միջոցառումներում։

Նրան և նրա աշակերտներին կարելի է տեսնել բազմաթիվ սիրված երգիչ, երգչուհիների տեսահոլովակներում և համերգների ժամանակ։ Պարուհին նաև սիրով ամենօրյա կապ է պահպանում հետևորդների հետ։ Այս անգամ նա պատմել է, որ հայտնվել է հիվանդանոցում։

Նա ծնկի վնասվածք է ստացել։ «Հենց սկսում եմ նորմալ պարապել, ծունկս հրաժարվում է ինձանից։ Մյուս անգամ սրսկումը չի փրկի, միանգամից վիրահատություն», — գրել էր Վիկա Մարտիրոսյանը։

Առողջություն ենք մաղթում պարուհուն և շուտափույթ վերականգնում։ Իսկ այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեանյութում։