Այսօր՝ ապրիլի տասներեքին Էմմին դարձավ 38 տարեկան։ Երգչուհուն համացանցային հարթակում մեծ ջերմությամբ շնորհավորել է Նազենի Հովհաննիսյանը։

Նա հանրայնացրել է գեղեցիկ կադրեր Էմմիի մասնակցությամբ, որտեղ սիրված երգչուհին որդիների հետ է։ Նազենին գրառում է կատարել, որտեղ պատմել է Էմմիի մասին և նշել, որ երես առած լինելու փոխարեն Էմմին մեծացել է բացառիկ սրտով անձնավորություն, բարի և պատրաստակամ բոորին օգնելու։

Նազենին գրառման մեջ հավելել է, որ եթե աղջիկ ուենար, կուզեր, որ նա Էմմիի պես լիներ, եթե երազեր քույր ունենալու մասին, ապա կրկին կցանկանար, որ Էմմիի պես լիներ։

«Դու իմ հախճապակե էությունն ես, քնքնշությունը և քայլող սերը։ Ծնունդդ շնորհավոր, քուրո ջան։ Նադյայիս և Դոդոյիս լավագույն ստեղծագործություն»,- գրել է Նազենին։

Դերասանուհի հաղորդավարուհին 1-ին անգամ չէ, որ հիանում և հպարտանում է Էմմիով։ Երգչուհուն շտապել են շնորհավորել երկրպագուները և անսահման ջերմ, բարի խոսքեր հղել նրան։