Միհրան Ծառուկյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել․ երկրպագուները նրան չեն ճանաչել


Օրերս հայտնել էինք՝ Միհրան Ծառուկյանը կնոջ հետ շրջագայության մեջ է։ Ամուսնական զույգն այցելել է Եվրոպա։ Նրանք գտնվում են Բելգիայում։

Արփին և Միհրանը պարբերաբար հրապարակումներով են հանդես գալիս և ցույց տալիս ու ներկայացնում, թե ինչպես է անցնում այցելությունը Բելգիա։ Նրանք մեկնել են առանց որդու, սակայն մեկընդմեջ կիսվում են Ռոբերտի լուսանկարներով՝ ցույց տալով՝ որքան են կարոտում փոքրիկին։

Զույգը հիացած է Բելգիայի գեղեցիկ քաղաքներով և այնտեղ գտնվող կառույցներով։ Միհրան Ծառուկյանն այսօր յուրատեսակ ֆոտոշարքով է հանդես եկել։

Լուսանկարներն արված են Բելգիայի սրճարաններից մեկում, որտեց երգիչը, դերասանը վայելում է մեկ գավաթ գինի։ Օգտատերերից մի քանիսը մեկնաբանություններում նշել են, որ Միհրանը փոխվել և հազիվ են ճանաչել երգչին։

Մի շարք օգտատերեր էլ առիթը բաց չեն թողել և հերթական անգամ ջերմ խոսքեր հղել երգչին։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: