Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի գեղեցիկ և հայկական ընտանիքը ապրում է ԱՄՆ-ում։ Ընտանիքն արդեն չորս տարեկան է և չորսամյա երջանկության արդյունքում զույգն արդեն սպասում է երկրորդ երեխային։

Դերասանուհին անչափ երջանիկ լուրն արդեն հայտնել է հետևորդներին, ովքեր նրա հետ կիսել են դերասանուհու ընտանեկան մեծ երջանկությունը։

Դերասանուհու առաջնեկը որդի է, ում շնորհել են Միկա անունը։ Առաջիկայում կծնվի նաև նրանց դուստրը։ Իսկ օրերս Շուշաննան գեղեցիկ ընտանեկան հրապարակմամբ է հանդես եկել և հայտնել հետևորդներին, որ իր ընտանիքը դարձավ չորս տարեկան։

Նա հայտնել է նաև իր երջանկության մասին և յուրօրինակ խոստովանություն կատարել սիրելիին։ Դերասնուհին հանրայնացված լուսանկարներին կից մասնավորապես գրել է․ «Միլիոնավոր մարդիկ երբեք չեն փոխարինի քեզ․․․ Չորս տարի է, ինչ մենք արդեն միասին ենք։ Ես երջանիկ եմ․․․»։

Շնորհավորում ենք զույգին և հարատև երջանկություն մաղթում։ Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանուհու հրապարակումները