Սիրված երգչուհի Էմմին երկու որդիների մայր է։ Երգչուհին տղաների մասնակցությամբ հաճախ է հրապարակումներ կատարում։ Տղաներն անչափ ակտիվ և խելացի բալիկներ են, որոնք հիացնում են ինչպես ընտանիքի անդամներին, այնպես էլ երգչուհի մայրիկի հետևորդներին։

Էմմին տղաներից մեկի մասնակցությամբ հերթական հրապարակումն է կատարել։ Տղան հայտնի է իր գեղեցիկ և անչափ գրավիչ գանգուրներով, որոնք շատ են սազում նրան։ Էմմին ցույց է տվել, որ ստիպված են եղել կտրել նրա գանգուրները։

Կտրելու ընթացքում նա լաց է եղել․ դժվար է եղել հրաժարվել գանգուրներից։ Իսկ պատճառը երգչուհին նշում է, որ դպրոցի պահանջն է եղել։

Երգչուհին մասնավորապես գրել է․ «Միակ պատճառը, որ մենք կտրեցինք Մարտինի մազերը, այն էր, որ դպրոցը պահանջում էր դա: Իմ փոքրիկ տղան այժմ մեծ երեխա է»։

Նոր տեսքով երգգչուհու որդին կրկին հրաշալի տեսք ունի։ Մաղթում են նրան հաջողություններ դպրոցում։