Արմեն Պետրոսյանը համացանցում ակտիվորեն ցույց է տալիս իր օրվա իրադարձությունները և այդ կերպ փորձում կապ պահպանել հետևորդների և, իհարկե, հայրենիքի հետ։ Մենչն ըտանիքի հետ մշտական բնակություն ունի ՄԱՆ-ում, սակայն վերջին շրջանում հաճախադեպ են դարձել Հայաստան այցելությունները։

Նրանք կարոտում են հայրենիքը և հայրենիքում նույնպես ունեն աշխատանքային ակտիվ գործունեություն։ Ինչպես տեղեկացրել էր վերջերս Մենչը՝ առաջիկայում հեռուստադիտողին նրանց թիմը անակնկալ կմատուցի։

Թիմն այժմ ակտիվորեն զբաղված է նոր նախագծի նախապատրաստական աշխատանքներով։ Մենչը համացանցային հարթակում կնոջ հետ համատեղ նոր հրապարակմամբ է հանդես եկել։

Սցենարիստ, պրոդյուսերը հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ամուսնական զույգն անչափ շքեղ տեսք ունի։ Մենչի կինն ուղղակի հիացնում է։ Նա կրում է կարմիր զգեստ և գեղեցիկ գլխարկ-աքսեսուար, որն անչափ սազում է նրան։

Օգտատերերը հիացել են գեղեցկուհու կերպարով և մեկնաբանություններում նշել, որ ուղղակի անհավատալի է, որ նա 3 երեխաների մայր է։