Հայտնի և սիրված պրոդյուսեր Մենչի դուստրը վերջերս է նշանադվել։ Այն բավականաչափ հասցրեց քննարկվել, քանի որ բավականին շքեղ և գեղեցիկ էր կազմակերպվել յուրաքնաչյուր դրվագ։

Նշանադրության վերաբերյալ քննարկումները դեռ չավարտված սկսեցին խոսակցություններն այն մասին, որ Էլինան նշանը ետ է վերադարձրել։

Նման խոսակցությունների առիթ էր դարձել այն, որ Էլինան և սիրելին ինսթագրամյան հարթակում դադարել էին միմյանց հետևել, ինչպես նաև Էլինան հեռացել էր սոցհարթակից սիրելիի հետ համատեղ լուսանկարները։

Բայց երկար ժամանակ չանցած նա վերականգնել է դրանք և բաժանման մասին խոսակցություններին անդրադառնալով՝ անվանել հիմարություն։ Հայտնի պրոդյուսերի դուստրը համացանցային տիրույթում նաև գրել է, որ որքան էլ բաց է հետևորդների, հանրության առջև, նույքան էլ փակ է անձնկան կյանքին վերաբերող հարցերում։

Էլինան տասնութ տարեկան է, բայց ակտիվորեն ներգրավված է աշխատանքային գործունեության մեջ․ նա դիզայներ է և սիրում է իր աշխատանքը։