Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սոֆյա Պողոսյանը և Աշոտ Տեր-Մաթևոսյանը երեխա են ունեցել։ Ճանաչված և սիրված զույգի որդին լույս աշխարհ է եկել Ամերիկայում մեկ շաբաթ առաջ։ Այս մասին առաջին տեղեկությունն ու բարի լուրը տարածել էր Սոֆյայի քույրիկը՝ Մայան, և ուրախությամբ հայտնել, որ մորաքույր է դարձել։

Իսկ Սոֆյան այսօր մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ փոքրիկ հրաշքին գրկած է։ Լուսանկարից անսահման ջերմություն, երջանկություն և նրբություն է հորդում։

Կից Սոֆյան գրել է․ «Մեկ շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»։ Մեկնաբանություններում դերասանուհու հետևորդներն ակտիվ են եղել։

Նրանք հանդես են եկել անկեղծ շնորհավորանքներով և ջերմ ու բարի մաղթանքներով։ Մեկնաբանություններում շնորհավորանքներ և մաղթանքներ են հղել նաև բազմաթիվ հայտնի և ճանաչված դեմքեր։

Նշենք նաև, որ նորածինը զույգի առաջնեկն է, սակայն Աշոտ Տեր-Մաթևոսյանն առաջին ամուսնությունից դուստր ունի, ում հետ այժմ պահպանել է ջերմ հարաբերությունները։