«Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք ․․․»


Մինչ քաղաքական դաշտում ակտիվաբար շարունակվում է իշխանության համար թեժ պայքարը, որդեկորույս ծնողները շարունակում են իրենց ցшվի հետ ապրել ու տшռապել։

Բոլորիս սիրելի դարձած Ալբերտի հայրը, ով բավականին հավասարկշռված ու հայրենասեր դիրքորոշմամբ է հանդես գալիս, պատասխան արձագանքով է հանդես եկել։

Նա մի հրապարակում է արել՝ իր կողմից գնահատական հնչեցնելով ներկայիս ներքին գզվռտոցների վերաբերյալ։ Արտակ Հովհաննիսյանը, կիսելով որդու լուսանկարը, գրել է․

«Այս ուր ենք հասել, միմյանց, հայհոյելով, վարկաբեկելով, էլ չգիտեմ տարբեր կոչեր անելով, ամեն մեկդ մի բան պահանջելով ուզում եք առաջ գնալ, իսկ հարցրել եք մենք ծնողներս ինչ ենք ուզում, մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք, հը՞ կարող եք ետ վերադարձնել»։

Արտակ Հովհաննիսյանի այս հրապարակման ներքո՝ մեկնաբանություններում, նրա խոսքին միացել են այլ որդեկորույս ծնողներ՝ համաձայնություն հայտնելով Ա․ Հովհաննիսյանի արտահայտած մտքի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!