Դերասանուհի Մարջան Ավետիսյանի կողմից մի տեղեկություն է տարածում գտել, ըստ որի՝ յուրացրել են դերասանուհու գումարները։

Տեղեկությունը բացահայտվել է համացանցում արված մի հարապարկմամբ, որի մեկնաբանությունների հատվածում դեասանուհին որոշակի մանրամսներ է ներկայացրել։

Ըստ Մարջան Ավետիսյանի՝ փաստաբանը յուրացրել է իր գումարները։ Մարջանը գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Մասիս Մելքոնյանը յուրացրել է իր գումարները։ Իսկ փաստաբանն էլ իր հերթին գրառում է կատարել և նշել, որ Մարջանը դեռ պատասխան կտա ակնհայտ սուտ մատնության համար։

Դերասանուհին շարունակել է հակադարձել փաստաբանին՝ ասելով, որ դեռ պատասխան փաստաբանն է տալու իր գումարները յուրացնելու համար։ Ավելի ուշ դերասնուհին խոստացել փաստաբանի՝ խարդախությամբ գումարներ յուրանելու գործի վերաբերյալ ներկայացնել բոլոր մանրամասները։

Մարջանն ամուսնացած է և մշտական բնակություն ունի Եվրոպայում։ Իսկ վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել այս մասին ողջ մանրամասները։