«Մառախուղ էր, մութ էր, միանգամից սկսեցին կրակել, չհասկացա ինչ կատարվեց․․․»․ վիրավորում ստացած տղաները մանրամասներ են ներկայացրել․ տեսանյութ


Գիշերը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած տղաները այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում համապատասխան բուժօգնություն։

Նրանք մանրամասներ են ներկայացրել։ Տղաները պատմում են, որ եղանակային անբարենպաստ պայմաններ են եղել։ «Մառախուղ էր, մութ էր։ Միանգամից սկսեցին կրակել, չհասկացա ինչ կատարվեց։

Գրանտամյոտը որ խփին, արդեն աչքերիս դեմը բան էլավ։ Կրակել եմ, բայց չեմ հասցրել, որովհետև ի վիճակի չէի, չէի կարում քայլեի, անընդհատ ընկնում էի»,-պատմում է վիրավոր տղաներից մեկը։

Իսկ մյուս տղան ասում է․ «Մենք մեր ծառայությունն իրականացնում էինք ոնց որ ամեն օր և հանկարծակի իրանք սկսեցին կրակ բացել մեր ուղղությամբ։ Մենք նրանց համարժեք պատասխանը տվեցինք։ Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից մեկնել զորամաս ու շարունակել ծառայությունս նույն ձև»։ Տղաներից մեկը կրկնակի վիրավորում է ստացել։

Նրա վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատել։ Մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: