Մայր և դուստր․ Սիրուշոն վայելում է դստերն ու ընտանեկան ջերմությունը․ նոր անչափ ջերմ հոլովակ երգչուհուց


Սիրված երգչուհի Սիրուշոն վերջին շրջանում մեծ զբաղվածություն ունի։ Եվ, առհասարակ, վերջին մեկ տարում երգչուհու կյանքում նոր իրադարձությունների պակաս կարծես թե չի լինում։

Նախ նա հայտնեց, որ պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ, ինչն էլ հաճելիորեն զարմացրել էր երկրպագուներին։ Եվ արդեն մի քանի ամիս է, ինչ երգչուհու ընտանիքը համլարվել է նոր անդամով։

Նրա փոքրիկ դուստրը՝ Զաբելը, մեծ ու յուրատեսակ երջանկություն է բերել իր հետ ընտանիք։ Այս շրջանում Սիրոշոն աշխատանքային գործուղումներ էր կատարում տարբեր երկրներ։

Եվ ահա նա արդեն տանն է և մեծ սիրով ու հաճույքով է ժամանակն անցկացնում երեխաների հետ, հատկապես՝ փոքրիկ Զաբելի։ Երգչուհին հերթական ուշագրավ հոլովակն է հանրայնացրել դստեր հետ։

Հոլովակում մայր և դուստր պառկած են մահճակալին։ Սիրուշոն ուղղակի վայելում է փոքրիկին։ Երգչուհու հրապարակումը և մի քանի այլ լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: