Այսօր՝ փետրվարի երեքին, հայրենիքի նվիրյալ զավակ Արմեն Գասպարյանը կբոլորեր ծննդյան քառասունյոթ տարին։ Նա մտերիմների շրջանում առավել հայտնի էր Մակիչ անունով։ Արմենը ծնունդով Գորիսի Շինուհայր բնակավայրից էր, սակայն ութնամյա կրթությունից հետո ուսումը շարունակում և ապրում է Կապանում։

Նա դեռ պատանի հասակից մասնակցություն է ունեցել Կապանի պաշտպանական մшրտերին։ Ապա մասնակցել է նաև Արցախի ազատագրական մшրտական գործողություններին։

Արմենը 1999 թվականից պայմանագրային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում՝ ծառայությունը շարունակելով մինչև 2008 թվականը:

2010 թվականից նա աշխատում էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում։ Արմենն իր մասնակցությունն է բերել նաև Ապրիլյան պшտերազմին՝ հենց այնտեղ էլ անմահանալով որպես հայրենիքի անմնացորդ նվիրյալ։

Արմենն ամուսնացած էր, նա ունի երկու զավակ ուներ։ Արմենի զավակներն ու սերունդները մշտապես մեծ հպարտությամբ են հիշելու Արմեն Գասպարյանի մասին․ նրա անունը ոսկե տառերով է գրված հայոց պաշտպանական մարտերի պատմության էջերում։