Գարնանային եղանակին անհամբերությամբ սպասել են գրեթե բոլորը։ Բայց ահա բնությունը մատուցեց իր հերթական անակնկալը և մարտի այս օրերին անդադար ձյուն տեղաց։ Պատուհանից դուրս նայելիս՝ ձմեռային տեսարան էր երևում, այն էլ խոր ու ցրտաշունչ․ շուրջբոլորն ընկղմված է ձյան մեջ։

Ձնառատ օրերը շատերը որոշեցին վայելել, իհարկե, եղան նաև մարդիկ, ովքեր նախընտրեցին տանը մնալ, դուրս չգալ և հնարավորինս չտեսնել այս եղանակը։ Ձնառատ օրերը վայելել են նաև Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիկելյանը իրենց որդու՝ Ռոբերտի հետ։

Նրանք առիթը բաց չեն թողել և ձնեմարդ են պատրաստել։ Ընտանիքը որոշել է պահն անմահցնել, քանի որ քիչ կպատահի, երբ գարնանը հնարավորություն կա ձնեմարդ պատրաստելու։

Իսկ լուսանկարը Միհրանը տեղադրել է համացանցային իր հարթակում, որին կից երգիչը զավեշտալի գրառում է կատարել։ Երգիչը գրել է․ «Ձնեմարդ էինք սարքում գարնանը»։

Արտիստների երկրպագուները առիթը բաց չեն թողել և իրենց սերն ու ջերմություն են հայտնել մեկնաբանություններում և հիացել նրանց գեղեցիկ ընտանիքով։