Երգչուհի Աննա Դովլաթյանը և դերասան Դավիթ Աղաջանյանը օրերս նշել են իրենց առաջնեկի առաջին ծծննդյան օրը։ Երջանիկ ծնողներն արդեն մեկ տարի է, ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։

Երգչուհին բավական հաճախ է կիսվում դստեր լուսանկարներով և կից գրառումներում պատմում նրա մասին, ներկայացնում նրա փոքրիկ ձեռքբերումները և իհարկե մեծ երջանկությամբ խոսում մայրական նվիրական հույզերից։ Նրանց դուստրը՝ փոքրիկ Կարինան, կարծես իրական հրաշք լինի։

Նրա համար ծնողները հեքիաթային խնջույք են կազմակերպել։ Փոքրիկի հագուստը, սեղանի և այլ ձևավորումները եղել են երգչուհու նախընտրած ոճում։ Ինչպես հայտնի է և ինչպես նկատելի Աննայի հանրայնացրած բոլոր լուսանկարներում երգչուհին «նուդ» ոճի սիրահար է։

Խնջույքի ձևավորումը անչափ գեղեցիկ և ճաշակով է ստացվել։ Իսկ փոքրիկ Կարինայի զգեստն անսահման գեղեցիկ է, ինչպես և ինքը՝ Կարինան։

Զգեստն անչափ շատ է սազում նրան։ Աննա Դովլաթյանը լուսանկարներին կցել է գրառում․ «Հրեշտակիս առաջին ծննդյան օրը նշվեց հեքիաթում»։ Ավելի վաղ երգչուհին դստերը շնորհավորել էր հուզիչ գրառմամբ։

Նա գրել էր․ «Ծնունդդ շնորհավոր իմ Կարինա։ Եթե քեզ վրձնով նկարեի, կնկարեի հենց այնպիսին, ինչպիսին, որ կաս։ Աստված ինձ իմ երազած բալիկին պարգևեց ու չափից շատ շռայլ գտնվեց»։