Հրաչյա Հարությունյանը անվանի, տաղանդավոր դերասան է, ով հազարավոր երկրպագուներ ունի, սակայն նրա մասին խոսելիս՝ մշտապես ասում են՝ Սիրուշոյի հայրը։

Այս մասին լսելիս կամ խոսելիս՝ ինքը՝ Հրաչյա Հարությունյանը ջերմորեն, հպարտորեն և ակնածանքով ժպտում է։ Մի առիթով դերասանը խոստովանել, որ դա նրան դուր է գալիս։ Նա և կինը՝ Սյուզանը, իրենց միակ զավակին, դստերը՝ Սիրուշոյին, ուղղակի պաշտում են։ Սիրուշոյի ցանկացած հաջողություն, ձեռքբերում մի անբացատրելի զգացողություն է նրանց պարգևում։

Մեկ երեխա ունեցող դերասան և երգչուհի ամուսիններն այսօր նաև հպարտանում են, որ Սիրուշոն այսչափ երիտասարդ տարիքում արդեն երեք երեխաներ մայր է և երեք հրաշք թոռնիկներ է պարգևել և երջանկացրել ծնողներին։

Հրաչյա Հարությունյանը երբեմն կիսվում է թոռնիների հետ անցկացրած ժամանցից։ Ամանորը հիանալի առիթ է է՛լ ավելի շատ ժամանակ անցկացնել նրաց հետ։

Եվ ահա տարվա առաջին օրը դերասանը Սիրուշոյի որդիներից մեկի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որը ներկայացնում ենք նյութին կից։

Կարելի է հասկանալ, որ թոռնիկներն անչափ շատ են սիրում պապիկի հետ անցկացնել իրենց ժամանակը։