Հպարտանում են քեզանով Ամենասկզբունքային Մարդ, Ամենաճիշտ Տղամարդ․․․ Նանե Արզումանյան


Լրագրող Նանե Արզումանյանը, ով հերոս Արտուշ Արզումանյանի հարազատ քույրիկն է, հերոս եղբոր մասին համացանցային հարթակում հաճախ է խոսում։

Նանեն անսահման հպարտ է եղբորով և սիրով է պատմում հանրությանը նրա մասին։ Այս անգամ Նանեն կրկին հուզիչ գրառմամբ է հանդես եկել և շնորհավորել հայրիկին տարեդարձի առիթով։ Լրագրողը մասնավորապես գրել է․ «Պա՛պ, շնորհավոր տարեդարձդ։ Գիտեմ՝ դժվար է։

Ամեն տարի Ջաբրայելում Զավակիդ հետ տարեդարձ նշելու ավանդույթը կորավ, բայց մենք մնացինք միշտ նույնը։ Շնորհակալ եմ, ՊԱ՛Պ… Շնորհակալ եմ այսքան Ուժեղ լինելու համար, շնորհակալ եմ, որ ոչ մեկիս երբեք թույլ չտվեցիր կոտրվել… Այնքան հպարտ եմ քեզանով, որովհետև հենց հայրենիքդ վիրավորվում է, առաջինն ես մեկնում սահման։ Արցախյան ազատամարտից մինչև քառօրյա և քառասունչորսօրյա։

Ավա՜ղ, վերջինը չափազանց թանկ գին ուներ, բայց ապշում եմ քո զորության վրա, երբ ասում ես՝ հայրենիքի համար կյանք տալ է պետք։ Շնորհակալ եմ այսքան Հայր լինելու համար։ Շնորհակալ եմ իմ ընտանիքի համար։

Որդիդ, մայրս, հարսդ, աղջիկներդ, թոռներդ և ծոռդ հպարտանում են քեզանով Ամենասկզբունքային Մարդ, Ամենաճիշտ Տղամարդ, շնորհավոր կրկին»։


Понравилась статья? Поделиться с друзьями: