Գյուլիզարն, ում шռևшնգել էր քուրդ Մուսա բեկը, ստիպողաբար ընդունել էր այլ կրոն՝ իսլամ։ Նա քաջություն է ունեցավ դիմել դատարան և վերադառնալ իր կրոնին։

Հայուհու հարազատները 1915 թվականի զnհ էին դարձել։ Այդ ժամանակաշրջանում հայերը ոչ միայն սպшնվnւմ էին, այլև թшլաшնվում, шռևшնգվում։ Առևшնգվել էր նաև 14 տարեկան Գյուլիզարը, ով 6 ամսականում որբացել էր։
Նա անսահման գեղեցիկ էր։ Կյանքով լեցուն աղջնակը հավաքույթներրին աչքի էր ընկնում գեղեցիկ երգեցողությամբ ու պարերով։

Հավաքույթներից մեկի ժամանակ նրան նկատում է Մուսա բեկը, որի հազարավոր ավազակներն էլ шռևшնգում են գեղեցկուհուն։ Մուսան գեղեցկուհուն ամուսնացնում է փոքր որդու՝ Ջեզահիրի հետ։ Հետագայում հայուհին իր հարսանիքի օրվա մասին ասում է՝ «Իմ սև հարսանիքն էր այդ գիշեր»։ Գյուլիզարը հավատարիմ է մնում կրոնին և գաղտնի աղոթում ու խաչակնքվում էր միշտ, ինչի համար շատ անգամներ հшլածшնքների է ենթարկվել։

Նրա шռևшնգման լուրը իմացել են Պոլսում, Բիթլիսում։ Այդ քաղաքների պետական հայ գործիչները մշտապես ուղիներ են փնտրել և պահանջել վերադարձնել աղջկան։ Բիթլիսի դատարանում գաղտնի դատ է ընթացել, որտեղ հայուհին համարձակ է եղել և հայտարել է, որ հայ է և իրեն բռնի ուժով ամուսնացրել են։

Դատարանը որոշում կայացնում վերադարձնել աղջկան հայրենիք։ Հետագայում Մուսա բեկը աքսորվում է։ Այս պատմությունն այնքան մեծ աղմուկ էր բարձրացրել, որ Գյուլիզարի լուսանկարները 1 արծաթով վաճառվում էին։