«Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը»․ Ռոբերտ Քոչարյան․ տեսանյութ


Օրերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել կողմնակիցների հետ։ Այս հանդիպումն արդեն երկրորդն է։ Թեման պատերազմի պատճառների վերհանումն է եղել։ Սակայն խոսել է նաև Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ շատ հարցերի շուրջ։

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացրել ելույթի այն հատվածը, որտեղ նախագահը հայտնել է, որ հնարավոր է վերադարձնել գերիներին, Հադրութը և Շուշին։

Նա նաև ներկայացրել է, թե ինչպես է դա հնարավոր։ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ բոլոր խնդիրների հիմքը վատ կառավարումն է։

Այն հասցրել է ճնաժամի։ Տնտեսությունն անկման մեջ է։ Երկիրն ունեցել է պատերազմ, որի հետևանքով կան գերիներ, որոնց վերադարձի հետ կապված հարցերը վատ կառավարման հետևանք են։

Քոչարյանը հայտնում է, որ ճգնաժամի չեզոքացմամբ կարող ենք վերադարձնել գերիներին , Հադրութը և Շուշին, ունենալ հզորացած Հայաստան, տարածաշրջանում բարելավված դիրքեր և ամենահզոր պետությունը։ Ահա այսպիսին է տեսնում ապագայում Հայաստանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: