Հղի մոդելն ավելի ու ավելի է նմանվում Անջելինա Ջոլիին


Սեպտեմբերին ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի կինը՝ Անաստասիա Կոստենկոն, հայտարարել է, որ իրենց 1-ամյա դուստր Միլանան եղբայր կամ քույր կունենա։

«Հավատս չի գալիս, որ ձմռանը մեր ընտանիքը կավելանա նոր մարդուկով։ Բարդ է պատկերացնել զբոսանքս երկու երեխաներիս հետ։ Ընդհանրապես չհասկացա, ինչպես կեսն անցավ։ Մոռացկոտությունն ու ցրվածությունն ինձ հետ են կրկին։ Ինչպես ասում է մայրիկս, կրկին Դորի ձկնիկ եմ դարձել։ Դա հիանալի է,եթե հաշվի չառնենք, որ ուսմանս համար ժամանակ չի հերիքում։ Բայց ես դեռ հասցնում եմ»։

Գրառմանը կից Կոստենկոն դստեր հետ սելֆի է հրապարակել, որտեղ շատ նման է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիին։ Հղիության ընթացքում Կոստենկոն քաշ է հավաքել և ավելի է նմանվել Ջոլիին։ Իրոք որ տարբերությունը չնչին է։ Հատկանշական է, որ Անաստասիայի նախորդ հղիության մասին միանգամից չէր հայտարարվել։ Այս անգամ հետևորդներն ուրախացել էին, որ ամեն ինչ նախապես կիմանան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!