Հայաստանում գեղեցիկ վայրերը շատ են և, այո՛, Հայստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Դարերի պատմություն ունեցող այս երկրում գեղատեսիլ վայրերի պակաս չի զգացվում։

Կարելի է ոտքով շրջել և վայելել ամեն անկյունի անձեռակերտ գեղեցկությունը։ Ամեն կոթող, հուշարձան, եկեղեցի, անգամ քար ու թուփ իր ստեղծման պատմությունն ունի, որը սովորական պատում չէ, այլ խորը փիլիսոփայական, հետաքրքրական և ուսուցողական։

Գեղատեսիլ վայրեր են համարվում նաև ամբողջական քաղաքներ, որոնք այնքան կոլորիտային են կառուցված և երկար տարիների ընթացքում պահպանել են իրեն ուրույն ձևը։ Այդ քաղաքներից մեկն էլ Գորիսն է։

Այն գտնվում է Սյունյաց աշխարհում, որտեղ շատ տուրիստներ են այցելում, վայելում, հիանում հինավուրց քաղաքով։ Օգտատերերից մեկը հրաշալի լուսանկար է տարածել համացանցում, որտեղ Գորիսն է հեքիաթային տեսարանով։

Լուսանկարին նայելիս անմիջապես ցանկություն է առաջանում զբոսնել այդ գեղեցիկ քաղաքում և զգալ քեզ հեքիաթում։ Լուսանկարի հեղինակը Գայանե Սարգսյանն է։