Հերոս ծնած հայ մայրերը՝ իրենց հերոսացած զավակների հետ


Հայ իրականության մեջ մշտապես եղել ու մնում է մայրության գաղափարը գնահատելու, արժևորելու ավանդույթը։ Մեր հասարակությունը միշտ էլ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել մայրերի նկատմամբ։

Արցախյան վերջին պատերազմը, ցավոք սրտի, այնքան է մեծացրել հերոսացած, անմահացած զավակների անդառնալի կորուստն ամեն օր uգացող մայրերի թիվը, որ մեկ հոդված շրջանակներում անհնար է անդրադառնալ նրանց բոլորին։

Հայրենիքի վեհ գաղափարն իրենց զավակներին դեռ մանկուց ներարկող մայրերն այսօր արդեն հերոսածին են։

Նրանց զավակները գործով իրականություն են դարձրել այն ամենը, ինչի մասին մանուկ հասակում իմացել են գրքերից և իրենց մայրիկների պատմություններից։

Որքան էլ սատար կանգնենք ու աջակցենք իրենց կյանքի ամենից թանկերին կորցրած մայրերին, փորձենք շահել նրանց քնքուշ, զգայուն, բայց կոտրված սիրտը, մեկ է՝ ոչ ոք և ոչինչ չի կարողանա լրացնել, լցնել այն մեծ խոռոչը, որ բացվել է նրանց մեծ հոգում։

Մնում է հավերժական փառք ու խոնարհման խոսքերով և վերաբերմունքով մեղմել նրանց ցшվը։


Понравилась статья? Поделиться с друзьями: