Անմահ հերոսների կյանքի վերաբերյալ մանրամասները և կյանքի վերջին րոպեների պատմությունները վերջերս այնքան շատ են, որ ավարտը կարծես թե չկա։ Նրանցից յուրաքանչյուրի պատմությունը սիրտ մաշող է և կեղեքող։ Ներկայացնում ենք հազարավոր հերոսներից ևս մեկին, ով ընկել է սեպտեմբերի տասներեքին։

Նա ժամկետային զինծառայող էր։ Տիգրան Համլետի Բաբիկյան։ Ով ընդամենը տասնինը տարեկան էր։ Արագածոտնի մարզ Կարբի գյուղ․ ահա հերոսի ծննդավայրը։ Տիգրանը զորաղկոչվել էր 2021 թվականի հուլիսի քսաներեքին։

Ծառայությունն անցկացնում էր Ջերմուկում։ Պատերազմի մեկնարկին դիրքերում էր։ Ողջ գիշեր կռիվ է տվել հայրենիքի համար, իր և մյուսների կյանքի համար։

Խիզախ մարտիկի պես չի ենթարկվել նահանջ հրամանին, շարունակվել է կռվել է և ընկել հանուն հայրենիքի, հանուն բոլորի խաղաղ ապրելու համար, բոլորիս համար։ Խորին ցավակացություններ ենք հայտնում հերոսի ընտանիքին, հարազատներին, ըկերներին։

Խոնարհվում ենք նրա սխրանքի առջև։ Հավերժ փա՜ռք քեզ, հերո’ս, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ հավերժ սերունդների սրտերում….