«Հարկավոր է դադարել ուրիշների մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել․․․»․ Սոֆի Մխեյանը լողափից լուսանկար է հրապարակել և դիմել քննադատողներին


Սոֆի Մխեյանը սոցհարթակում հայտնել էր, որ մեկնում է ամառային հանգստի։ Նա հանգիստն անցկացնելու է իր մտերիմ ընկերուհու՝ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ, Թունիսում։

Ընկերուհիները ինքնաթիռից մի լուսանկար են հանրայնացրել, որն արվել էր օդաչուների հետ՝ նրանց համար նախատեսված խցիկում։ Լուսանկարը քննադատությունների էր արժանացել՝ չնայած այն հանգամանքին, որ Սոֆին բացատրել էր՝ լուսանկարն արվել է օդաչուների թույլտվությամբ։ Սակայն քննադատությունները շարունակվում են։

Այսօր երգչուհին լողափից լուսանկար էր հանրայնացրել և կից գրառաման մեջ անդրադարձել քննադատողներին և հորդորել սիրել  միմյանց՝ նշելով, որ կյանքը սեր է։

Սոֆին մասնավորապես գրել է․ «Երբ դուք քննադատում եք մարդկանց, ձեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար։ Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում Սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել: Կյանքը Սեր է։

Հ.Գ. շատ սիրուն լուսանկարի համար շնորհակալություն հարազատ հոգի,ընկերուհի, քույր ու մի հրաշք անձնավորություն Նազենի Հովհաննիսյանին»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!