«Հարամ ես դու, Նիկո՛լ, ու ամեն ինչ հարամում ես, հատկապես հաղթանակները»․ անմահացած հերոսի հոր գրառումը


Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջիկայում մրցարշավի պետք է մեկնի, սակայն ֆուտբոլային թիմում Հենրիկ Մխիթարյանն ընդգրկված չէ։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ համացնցային գրառմամբ։

Նա տեղեկացրել էր, որ պաշտոնական պատճառներն իր կողմից անընդունելի են։ Նաև հայտնել էր, որ չնայած իր ընդգրկված չլինելուն՝ ինքը տղաների կողքին է։ Գրառման վերջում թիմին հաջողություններ է մաղթել։

Վերոնշյալ հարցին անդրադարձ է կատարել անմահացած հերոսի հայրը՝ Գեղամ Նազարյանը։ Նա համացանցային հրապարակում  է կատարել գրառման տեսքով, որտեղ հարցադրումներ է ուղղել, թե ինչու հայ ֆուտբոլիստը մասնակցություն չունեցավ։

«2008 թվականին Թուրքիայի դարպասը գրավելո՞ւ, թե ՞ հեղափոխությունը չողջունելու, թե՞ 2-ը միասին։ Հարամ ես դու, Նիկո՛լ, ու ամեն ինչ հարամում ես, հատկապես հաղթանակները», գրել է Գեղամ Նազարյանը։

Հայ օգտատերերը համացանցային գրառումներում իրենց զայրույթն են արտահայտում և փորձում ուղիներ գտնել իրավիճակը փրկելու, շտկելու և սիրելի ֆուտբոլիստին ետ կանչելու։


Понравилась статья? Поделиться с друзьями: