Հավը փայտիկների վրա․ անմահական ընթրիք աներևակայելի համեղ սոուսով


Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ կունենաք հրաշալի ընթրիք ամբողջ ընտանիքի համար։

Համոզված եղեք՝ այն կհավանեն բոլորը։ Ուտեստը պարզ անվանում ունի՝ հավը փայտիկների վրա։

Միսը մանր կտրատել և լցնել սոուսի մեջ` թողնելով այնտեղ 1-2 ժ (ըստ ցանկության կարել է օգտագործել նաև կրծքամիս, իսկ սոուսը պատրաստեք այն համեմունքներով, որոնք առավել սիրելի են և հարմար ձեր քիմքին):

Այս ուտեստի համեղության գաղտնիքը հենց այս սոուսի մեջ է։

Փայտիկները ջրի մեջ թրջել կես ժամ, որպեսզի խոնավ լինեն և չայրվեն: Միսը շարել փայտիկների վրա և եփել 180 աստիճան տաք ջեռոցում 20-25 ր մինչկարմրելը: Մատուցեք բրնձով փլավի, կարտոֆիլի կամ ջեռոցում եփված բանջարեղենի հետ։

Իսկ սոուսի պատրաստման համար մածունը, տոմատը, բուսայուղը, ջուրը և բոլոր համեմունքները խառնել միմյանց և վերջ՝ սոուսը պատրաստ է։ Աներևակայելի համային հատկանիշներով է օժտված։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!