Հասմիկ Կարապետյանը տևական դադարից հետո պրեմիերա է ներկայացրել․ «Ուշացածը»


Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը տևական ժամանակ է լուռ է։ Երգչուհին անձնական կյանքը դասավորելուց հետո չէր ներկայանում իր հանդիսատեսին։

Նա ամոսնացել է Գոռ Սուջյանի հետ։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ աղջիկ և տղա։ Մի քանի ամիս առաջ երգչուհին սկսեց երևալ հանրությանը։

Նա նախ ակտիվացել էր սոցհարթակում, ապա մի քանի հարցազրույցներով հանդես եկավ․ պատմեց ընտանիքի, առօրյայի և բեմ վերադառնալու մեծ ցանկության մասին։

Եվ ահա արդեն Հասմիկ Կարապետյանը ներկայացրել է իր նոր աշխատանքը։ Նա ներկայացրել է նոր երգի պրեմիերա։ Այն իրենից ներկայացնում է դուետ։

Երգում է Դեր Հովայի հետ։ Երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը գրել է հենց ինքը՝ Հասմիկ Կարապետյանը։ Երգչուհին երգն անվանել է «Ուշացածը»։ Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Դեր Հովան է։

Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները իրենց սերն ու հիացմունք են արտահայտել և՛ սիրելի երգչուհու, և՛ նրա ներկայացրած աշխատանքի նկատմամբ։ Իսկ նոր երգի պրեմիերային կարող եք ծանոթանալ ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!