Հայտնի է՝ ով է Քիմ Քարդաշյանի երեխաների կնքահայրը


Մեր հայրենիքում երեկ մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին մասնակցելու համար Հայաստան ժամանած հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ՝ Քորթնիի և իրենց 7 երեխաների հետ, այցելել է Էջմիածին, որտեղ մկրտել է իր երեխաներին։ Արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մկրտարանում։ Երեխաներից ամենափոքրը՝ Փսալմը, մկրտության ժամանակ անվանակոչվել է Վարդան, Սեյնթը` Գրիգոր, իսկ Չիկագոն` Աշխեն։ Այսօր հայտնի է դարձել, թե ով է եկել երեխաների կնքահայրը։ Նա շարքային եկեղեցական 27-ամյա Նաիրի Սրապիոնյանն է։ Զարմանալի ու միաժամանակ գովելի է, որ Քիմն իր երեխաների կնքահայր չի ընտրել որևէ հայտնի դեմքի։

 

Հպարտություն է, որ Քիմի պես աստղը հայ է։ Նա իր ազգային պատկանելիությունն ամրապնդում է ոչ միայն համացանցում գրառումներ կատարելով, այլև երեխաներին արմատներին ծանոթացնելով և հայկական եկեղեցիում մկրտելով։ Աշխարհի շատ հայերի համար Քիմը պետք է օրինակ ծառայի՝ բարեպաշտության, հայրենասիրության և ազգանվեր գործունեության։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!