Հայկոյի մահից հետո ինչ երազ էր տեսել Էրիկը․ ուշագրավ մանրամասներ


Հայկոյի մահը ցնցեց ողջ հայ հանրությանը։ Հայտնիները, Հայկոյի մտերիմ ընկերները շարունակում են կիսվել Հայկոյի հետ կապված իրենց հիշողություններով և այդ կերպ փորձում փոքր-ինչ մեղմել իրենց սրտի ցավը և անվերջանալի կարոտը․

չէ՞ որ նրա մասին խոսելով ու հիշելով նրան ասես ապրեցնում են ու դարձնում իրենց կյանքի մի մասը։

Էրիկը Հայկոյի այն ընկերներից է, ով երևի թե տարիքով ամենափոքրն է։ Սակայն Էրիկի խոսքով ո՛չ ինքը և ո՛չ էլ Հայկոն տարիքային այդ տարբերությունը չեն զգացել։

Ոչ ոքի մտքի ծայրով անգամ չէր անցի, որ Հայկոն այսպես կհեռանա։ Եվ այսպես, այս անգամ ներկայացնում ենք սիրված արտիստ Էրիկի երազը Հայկոյի մասին։ Երազը Էրիկը տեսել է Հայկոյի մահից հետո։

Երազում Հայկոն մոտեցել է իրեն, փարվել։ Իսկ Էրիկի հարցին, թե ո՞նց է իրեն զգում, Հայկոն պատասխանել է․ «Է՜հ ոնց պիտի լինեմ․․․»։

Էրիկը երազից հետևություն է արել, որ Հայկոն ինքն էլ չհամակերպվեց այս ամենի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: