Հայտնի լրագրող Նանե Իսրայելյանը իր սկանդալային հրապարակումների համար այժմ էլ ենթարկվել է ադրբեջանցիների հարձակումներին։

Եվ դա այն բանի համար, որ լրագրողը բարձրաձայնել է Ադրբեջանում տիրող մի շարք խնդիրների մասին։ Օրինակ՝ բնապահպանական աղետի և այլն։ Լրագրողը նշում է, որ ոչ մի պարագայում չի լռելու։ Նանե Իսրայելյանը մասնավորապես գրել է․ Ընկերներ, հետևորդներ, բարեկամներ, հայեր…

Վերջին օրերին իմ էջին ակտիվ բողոքներ են գրում Արցախը մեկուսացրած, 120 հազար հայ մարդու շրջափակած ադրբեջանցիները։

Պատճառը իմ նյութերն են բռնապետական Ադրբեջանի ու նրա սեփական տարածքներում տիրող էկոլոգիական վատ վիճակի, նրանց վարած ցեղասպшն քաղաքականության մասին։ Հայաստանից բողոքողներից պրծանք, հիմա էլ թշնամիներն են։ ՀԳ. Չեմ լռելու»։

Մեկնաբանություններում լրագրողին սատարել են և օգնության պատրաստակամություն հայտնել մի շարք օգտատերեր, որոնք հետևում են լրագրողի գործունեությանը և մշտապես հպարտանում նրանով ու նրա համարձակությամբ։