Երեկ երեկոյան համացանցում կայծակնային արագությամբ սկսեց տարածվել մի հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որը գրավեց բոլորի ուշադրությունը և նոր սկանդալային խոսակցությունների առիթ դարձավ։ Հեռախոսային զրույցի էին բռնված հանրության կողմից բավականաչափ ճանաչում գտած ՔՊ-ական երկու վառ ներկայացուցիչներ՝ Դիանա Գասպարյանը և Սուրեն Պապիկյանը։

Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Էջմիածնի քաղաքապետը հուզված ձայնով պատմում Սուրեն Պապիկյանին, որ միշտ լինելով վարչապետի կողքին՝ այժմ սկսել է հասկանալ, որ նա պիտի հեռանա հանուն պետության, առաջարկում է թիմի առաջնորդ ընտրել թեկուզ Սուրեն Պապիկյանին։

Պապիկանն իր հերթին խնդրում է Դիանա Գասպարյանին հանգստանալ, ոչինչ չգրել և խոստանում է, որ առավոտյան կխոսի վարչապետի հետ։

Ուշագրավ է խոսակցության այն հատվածը, որտեղ քաղաքապետը Փաշինյանի մասին խոսելիս ասում է, որ «հոգեկանը չի դիմանում, նյարդերը տեղի են տվել, թող գնա մի քիչ հանգստանա»։

Հրապարակված ձայնագրությունը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։ Որոշ օգտատերեր կարծում են, որ այն ոչ այլ ինչ է, քան լավ մշակված սցենար։ Ձայնագրությունը՝ կից։