Կարին Տոնոյանը գտել է որդու նոթատետրը․ մայրն ապշել է և հրապարակել Մենուայի․․․․


Արցախյան վերջին պատերազմում իր կյանքը հայրենիքին ու հայրենակիցներին նվիրաբերած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ լրագրող Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել անմահ հերոս որդու մասին։

Գրառման մեջ Կարինը հայտնել է, որ գտել է որդու նոթատետրը, որտեղ կարդացել է նրա գրած բանաստեղծությունները։ Որդեկորույս մայրն ապշել է․ նա երբեք չի իմացել, որ որդին բանաստեղծություններ է գրել։

Մայրը շարունակելով պատմել՝ հայտնել է, որ նոթատետրի վերջին էջում Հիսուսին էր նկարել, իսկ բանաստեղծությունը գրել էր հակառակ էջում։ Կարին Տոնոյանը հանրայնացրել է որդու գրված բանաստեղծությունը։ Այն հայոց բանակի մասին է։ Ահա այն՝

Երբ շատ հարցեր դեռ չեն լուծված,
Ու աշխարհն է ալեկոծված,
Հզոր բանակ ունենալու
Կարիք ունի հայը խաչված:
Մենք աչք չունենք օտար հողի,
Թող աշխարհում անդոր տիրի,
Բայց ով ձգտի մեր հողերին,
Հայոց բանակին դեմ կառնի:
Պատրաստ է միշտ մեր բանակը
Կռվում շահել հաղթանակը,
Քիչ է թեկուզ մեր քանակը,
Կեցցե հայոց կուռ բանակը…..

«Խաբեցիիին, խաբեցին մեզ ու մեր բանակին, Մենս, խաբեցին ու տվեցին մեր հողերն էլ, մեր հավատն ու պատիվն էլ…….»,- գրել է Կարին Տոնոյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!