Ժամեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի Գյումրու և Հրազդանի գրասենյակները խուզարկվում են։

Արտակ Ավետիսյանը, ով զբաղվում է «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպչական հարցերով, ասել է, որ խուզարկության են ենթարկվել ոչ միայն նշված քաղաքների շտաբները, այլ նաև Հանրապետության տարածքում գտնվող բոլոր շտաբերը և տեղեկացրել է, որ Վայքից ինը հոգի այդ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են։

Իսկ խուզարկության հիմք նշվում է, որ ահազանգ է ստացվել, թե գումար է բաժանվում «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակներից։

Արտակ Ավետիսյանը հավելել է, որ եթե գումար է բաժանվել, թող ասեն ո՞վ է եղել և ե՞րբ։ Նշում է, որ կասկածյալ չկա։ Սակայն ինը հոգին ձերբակալված են որպես կասկածյալներր։

Ավետիսյանն ավելացրել է, որ իշխող կառավարությանը պետք է համբերել ընսդամենը մեկ օր և մեկընդմիշտ կազատվեն նրանցից։ Ասել է, որ նրանց մոտեցումները պարզ են․ նրանք ցանկանում են ամեն կերպ խոչընդոտել գործընթացին։