Լոնդոնում կանայք կտրում են մազերը՝ ի նշան համերաշխության իրանցի կանանց հետ


Ինչպես գիտեն շատերը՝ արդեն տևական ժամանակ է, ինչ իրանցի կանայք ցույցեր են կազմակերպում, որոնք ուղղված են ընդդեմ կառավարությանը։

Նրանք քայլերթեր են կազմակերպում, վանկարկում իշխանությանը վատաբանող արտահայտություններ և ի նշան բողոքի՝ կտրում վարսերը։

Ողջ աշխարհն ուշի ուշով հետևում է Իրանում տեղի ունեցող այս իրադարձություններին և սպասում հանգուցալուծման։ Այս ամենը սկսվեց, երբ հայտնի դարձավ 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին լուրը։ Մահսան ոստիկանությւն էր տարվել այն բանի համար, որ խախտել էր գլխաշոր կրելու կանոնը։

Ոստիկանությունը պնդում է, որ երիտասարդ կնոջ մահվան մեջ իրենք մեղավոր չեն, քանի որ վերջինս սրտի հետ կապված հիվանդություն է ունեցել։

Հանրությունը, սակայն, պնդում է, որ Մահսան կյանքից հեռացել է ոստիկանների բռնության հետևանքով։

Լոնդոնի կանայք իրենց աջակցությունն են հայտնել իրանցի կին ցուցարարներին և կտրում են մազերը՝ ի նշան համերաշխության իրանցի կանանց հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!