Լիդուշիկն արդեն 22 տարեկան է․ որտե՞ղ է անցկացրել ծննդյան օրը երգչուհին․ տեսանյութ


Ժամանակակից սերնդի երգարվեստի վառ ներկայացուցիչ Լիդա Առաքելյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է Լիդուշիկ բեմական անվամբ, օրերս տոնել է իր քսաներկուամյակը։

Օրն անցկացրել է Եգիպտոսում։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու համացանցային հարթակից։

Հարցազրույցներից մեկում Լիդուշիկը պատմել էր, որ ինքը միշտ ընկերների կազմակերպած անակնկալները նախապես կռահում է և այն փչանում է։ Լիդուշիկը, վերջերս նոր ֆոտոշարք էր ներկայացել, որտեղ նրա երկրպագուները երգչուհուն նորովի հանդիպեցին։

Մինչ այդ նման կերպարում նրան չէին տեսել։ Լիդուշիկը ներկայացել էր նոր, վառ, ամառային և արևոտ ֆոտոշարքով։ Վարսերը գունափոխել էր և ներկայացել վարդագույն երանգով։

Ֆոտոշարքի կերպարներից մեկը հանդիսատեսի աչքին սովոր էր, քանի որ այդ կերպարը երգչուհու վերջին տեսահոլովակներից մեկում  արդեն տեսել էին։ Լիդուշիկը լուսանկար է հանրայնացրել, որը երկրպագուների կողմից բազմաթիվ հավանումների է  արժանացել։

Մեկնաբանություններում նրա հետևորդները հանդես են եկել  ջերմ շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։ Կից ներկայացնում ենք տեսնայութ։


Понравилась статья? Поделиться с друзьями: