Վերջին տարիներին լավ ու բարի լուրերը շքեղություն են դարձել։ Լրահոսը լի է բացասական, տխուր ու դաժան լուրերով։

Մեծ ուրախությամբ անսահման բարի լուր ենք ցանկանում հայտնել․ Արցախյան պատերազմի հերոս Մխիթարի մայրը կրկին կմայրանա։ Քսան տարի անց տիկին Աստղիկը կրկին մայր է դառնալու։

Այս մասին հայտնել է Աստղիկի բժիշկը։ Ինչպես բոլորը, այնպես էլ բժշկուհին՝ Հասմիկ Ղազինյանը, իր սրտի ու հոգու ուրախությունը կիսել է հանրության հետ և անմիջապես այս մասին գրառում կատարել և հայտնել հանրությանը, որ քսան տարի անց հերոսի հերոս մայրը կրկին կմայրանա։

Հասմիկ Ղազինյանն այնուհետև շնորհակալություն է հայտնել Աստղիկին այդքան ուժեղ լինելու համար։ Այս լուրն իսկապես ուրախացրել է բոլորին։

Համացանցային իր օգտահաշվում հրաշք լուրով կիսվել է նաև Սոֆի Մխեյանը և կից գրել․ «Անսահման ուրախ եմ, շաաաա՜տ հուզիչ… Տիկին Աստղիկ Աստված Պահապան լինի ձեզ»։