Նազենի Հովհաննիսյանը, ով հայտնի է խոհափիլիսոփայական գրառումներով, հաճախ է կիսվում հետևորդների հետ իր զգացողությունների, զգացմունքների, համամարդկային արժեքների և այլ ուշագրավ թեմաների մասին։

Այս անգամ սիրված հաղորդավարուհին խոսել է հոգու մասին և առաջարկել լսել լավ երաժշտություն, քանզի հոգին հիշում է ամեն ինչ։

Նազենին գրում է այն մասին, որ հոգին տարիք չունի, անսահման է և մարմինը հոգու ժամանակավոր կացարանն է։ Հաղորդավարուհին փառք է տալիս Աստծուն, որ կացարանը ժամանակավոր է, այնուհետև մերժում է տարիքը և կարևորում հոհու անսպառ ժամանակը։

«Ուրեմն ընտրում եմ հենց այդ «անժամանակը»։ Լավ երգեր ասեք լսենք էլի… Էս երգն 1-ին անգամ Հայկոյի շնորհիվ եմ լսել, որ երկու աստղին երգենք… Սանզի և Կարմոնայի դուետն է…

Հոգին հիշում է ամեն բան»։ Մեկնաբանություններում օգտատերերը իրենց հիացմունքն են հայտնել Հայկոյի և նրա երգերի ու ճաշակի վերաբերյալ, ապա հիացել հաղորդավարուհու գեղեցկությամբ։