Լավաշով յուրօրինակ նոր ուտեստ․ դյուրին և մատչելի բաղադրատոմս


Ժամանակներն այնպիսին են, որ խոհանոցում անգամ գնահատվում է յուրօրինակությունը, պարզությունը և ուտեստի մատուցման ձևը։ Ներկայացնում ենք ուտեստ, որ յուրօրինակ է ոչ միայն պատրաստման ընթացքով, բաղադրությամբ, այլ համային հատկանիշներով։ Համոզված եղեք հյուրերը ոչ միայն կզարմանան, այլև կվայելեն աներևակայելի համը։

Անհրաժեշտ է՝

Լավաշ — 400 գ

Կաթնաշոռ — 500 գ

Կաթ — 300 մլ

Հավկիթ — 4 հ․

Կանաչի՝ ըստ ճաշակի

Քերած պանիր — 250 գ

Կտրատեք լավաշն այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում։ Այնուհետև բոլոր բաղադրիչները միախառնել իրար, համեմել՝ աղ, պղպեղ, լավ խառնել, ապա ստացված զանգվածի մեջ լցնել նախապես կտրատած լավաշը, լավ խառնել և տեղափոխել յուղապատ ձևամանի մեջ։

180 աստիճան տաք ջեռոցում եփել 40 ր։ Անչափ համեղ է ստացվում։ Պատրաստման գործընթացը հեշտ է, իսկ բաղաադրիչները՝ մատչելի։

Այն կկարողանա պատրաստել յուրաքանչյուր ոք, նույնիսկ սկսնակները, քանի որ պատրաստման գործընթացը հեշտ է ընթանում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!