Սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին ճանաչում են բոլորը՝ փոքրից մինչև մեծ։ Մի փոքր վաղ ժամանակների սերունդը Լալա Մնացականյան անուն ազգանունը լսելիս՝ մտովի տեղափոխվում է «Մեր բակ» հումորային ֆիլմ, որտեղ երանելի ժամանակներ և հաճելի հիշողություններ կան։

Դերասանուհին բազմաթիվ այլ դերակատարություններ է ունեցել նաև ժամանակակից ֆիլմերում, սերիալներում, սակայն ինչպես ինքն է իր մասին ասում՝ բեմում, թատրոնում զգում է իրեն ինչպես ձուկը ջրում։

Այս պահին բացի թատրոնի աշխատանքից, Լալա Մնացականյանը ներգրավված է «Մեր բակը 25 տարի անց» նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։

Այս մասին դերասանուհին հաճախ է կադրեր հանրայանացնում իր ինսթագրամյան հարթակում և երկրպագուների հետ կիսվում իր հույզերով և զգացողություններով։

Այս անգամ սիրված դերասանուհին հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքը մուլտհերոսի կերպարում է։ Լուսանկարին Լալան կցել է հետևյալ գրառումը․ «Մուլտիկի հերոս էլ դարձրեցին չխնայեցին»:

Դերասանուհու լուսանկարը մեկնաբանել են օգտատերեր, ովքեր իրենց սերն են հայտնել դերասանուհուն և նշել, որ նա սիրելի է բոլոր կերպարներում։