Ինչ ցանել եք, էն էլ հնձում եք, տականքներ․․․Լիզա Ճաղարյան


Դատարանների դեմ քաղաքացիների վաղվա ակցիան ճիշտ է, թե սխալ՝ ես չգիտեմ։
Ինչ որ չգիտեմ՝ չգիտեմ, ու ոչ մեկի հաճոյանալու ցանկություն չունեմ։

Բայց չէր լինի նման ծայրահեղ քայլ, եթե նախկին հանցագործ իշխանություններն ու սրանց մանկլավիկներն էդ աստիճանի լպիրշ, լկտի, ամբարտավան ու սրիկա պահվածք չորդեգրեին։

Քսան տարի հրեշավոր չափերի բռնության, բեսպրեդելի, թալանի պայմաններում Հայաստանը պահող սրիկաները մեկ գիշերվա ընթացքում դարձան «ազնվագույն ու անաչառագույն ընդդիմադիրներ», բորենիների նման հարձակվեցին առողջանալու փորձ անող քաղաքացիների վրա, ամենանողկալի ստերով ու մեղադրանքներով ողողեցին թալանած փողերով գնված հեռուստաալիքները, սոցցանցերը։

Ամենավերջին սրիկաները երկրի ԽՂՃԻ թիկնոցներ են գցել իրենց ուսերին, ամենալկտի գողերը նորերի աշխատավարձն են հաշվում առանց կարմրելու, հանցագործների սիրասուն զավակները արդարության դասեր են տալիս տարիներ շարունակ իրենց հայրերի ձեռքով կեղեքված ժողովրդին, ոճրագործի փաստաբանները քիչ է մնում հանրությանը դատեն, որ իրենց փողատուի առաջ մոմ չեն 

Չթվարկեմ, բոլորս ենք տեսել այս մեկ տարվա ընթացքում անամոթության ու լպիրշության այս ցուցքերը։
Ու էս տականքներից ոչ մեկը, Ո՛Չ ՄԵԿԸ գոնե կեսբերան ներողություն չխնդրեց հասարակությունից, չտեսանք մեկի, որ գոնե կարմրի, որ կակազի, որ ամաչի, որ մեղա գա․ Բոլոր էս հրեշները, պարզվեց, չգնահատված փրկիչներ են, մենք էլ ուտող-ուրացողներ ենք։
Ինչ ցանել եք, էն էլ հնձում եք, տականքներ։

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջի գրառում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!