Նարեկ Բավեյանը, ով տևական ժամանկ է էրաններին չէր երևում, կրկին աշատանքային բուռն գործունեություն է սկսել։

Երգիչն այս շրջանում իր երկրպագուներին կներկայանա որպես դերասան։ Նա նկարահնավում է հեռուստասերիալում, որը շուտով հեռարձակվի և կհանձնվի հեռուստադիտողի դատին։

Նարեկը համացանցային տիրույթում նույնպես ակտիվ է և սիրով տեղեկացնում է իր գործունեության և այլնի մասին հետևորդներին։ Այս անգամ, սակայն, Նարեկի հրապարակումը մեծ անհանգստություն է առաջ բերել հետևորդների շրջանում։

Երգիչը իր իսկ հանրանացրած հոլովակում գտնվում է հիվանդասենյակում, որտեղ կարծես բուժում է ստանում, և ահա երգիչ դերասանը շտապում է տեղեկացնել, որ դա ընդամենը հատված է այն սերիալից, որտեղ վերջինս նկարահնավում է։

Հոլովակում կարելի տեսնել նաև, թե ինչպես են դերասանի կրծքին «վերք» նկարում։ Հաջողություններ ենք մաղթում Նարեկ Բավեյանին նոր նախագծում։ Վարը կցված տեսանյութում կարող եք այս ամենի մասին առավել մանրամասն իմանալ։