Ինչպես Մարինկա Խաչատրյանը Հասմիկ Խոջյանին ջուրը գցեց. դերասանուհին զվարճալի հոլովակ է հրապարակել


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հասմիկ Խոջյանը պատրաստվում է ամուսնանալ։ Հարսանյաց հանդեսի նախաշեմին դերասանուհին մտերիմների հետ նախաամուսնական փոքրիկ խնջույք է իրականացրել և օրը ուրախ ու գեղեցիկ կազմակերպել։

Հրավիրվածների թվում է եղել նաև Մարինկա Խաչատրյանը և Ժաննա Բուտուլյանը։ Հասմիկը օրվա զարդարանքների համար ընտրել է կարմիր և սպիտակ գույները։ Հյուրերը նույնպես ներկայացել են այդ գույնի հագուստներով։

Հյուրերի համար Հասմիկը նույնպես քող էր նախապատրաստել, որը կարմիր գույնի էր, իսքը կրել է  սպիտակ քող։ Դերասանուհիները ուշագրավ կադրեր են հանրայնացրել խնջույքից։

Նաև կա մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Մարինկա Խաչատրյանը ընկերուհիներից մեկի հետ Հասմիկին գցում լողավազանը։ Օրը հաջողված և հետաքրքրական է եղել բոլորի համար։ Հիշեցնենք, որ Հասմիկը նշանադրվել է անցյալ տարի իր 26-ամյակի օրը։

Զույգը միմյանց ճանաչում է արդեն երեք տարի։ Երջանկություն ենք մաղթում դերասանուհուն և նրա սիրրելիին։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!