Սիրուշոյի երրորդ երեխայի ծնունդը մեծ իրարանցում առաջ բերեց համացանցային տիրույթում։ Գրեթե բոլորը խոսում էին այդ մասին։

Մի մասը վստահորեն պնդում էր, որ Սիրուշոն երբեք էլ չի ծննդաբերել և դիմել է փոխնակ մոր օգնությանը, մի մասն էլ ուղղակի հիանում է գեղեցիկ ընտանիքով, շնորհավորում նրանց երրորդ երեխայի ծննդյան առիթով և անցնում առաջ։

Սակայն երգչուհու և նրա ընտանիքի հանդեպ մեծ հետաքրքրությունը չի մարում։ Իսկ Սիրուշոն էլ չի թաքցնում ընտանիքի կարևոր իրադարձությունները և դրանցով սիրով կիսվում է հետևորդների հետ։

Այսօր էլ նա կիսվել է դստեր՝ Զաբելի քառասուն օրական դառնալու կապակցությամբ արված լուսանկարները և կից գրել․ «Սա մեկ ամիս առաջ էր, Զաբելի 40-րդ օրն էր ու այն մեզ համար շատ խորհրդանշական էր…

Արարողությունն իր աղոթքով օրհնեց Արցախի Թեմի երկար տարիների առաջնորդ, Արցախի հերոս, հաղթանակի խորհրդանիշ Պարգև սրբազանը…»։