Դիմակահանդես ժամանցային նախագիծը, որը հեռարձակվում Առաջին ալիքով, հազարավոր հեռուստադիտողների ամիսներ շարունակ պահել էր էկրանների առջև։

Նախագիծը բավականին հետաքրքրական է և հնեց դա է պատճառը, որ արդեն երկրորդ անգամ է իրականացվում։ Ամանորի գիշերն այն ավարտվեց և հեռուստադիտողին հայտնի դարձան բոլոր կերպարները։

Այո՛, որոշ կերպարների հետախույզներն արդեն գուշակել էին, իսկ որոշ կերպարների բացահայտումն անսպասելիորեն զարմացրեց բոլորին։ Նախագծի հաղթող ճանաչվեց Ներսես Ավետիսյանը։

Նա բավականին լավ էր ներկայացել, կերտում էր Ջոկերի կերպարը, որն անչափ սիրվել էր բոլորի կողմից։ Ներսեսը մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ բուռն էմոցիաներով է ընդունում Ջոկերի հաղթանակը երգչի մայրը։

Հոլոավակին կից Ներսեսը գրել է․ «Առաջին եթերից մաման ասում էր՝ Ջոկերը դու ես, բայց ես շատ վստահ բացատրում էի, որ անհնար է դա ես լինեմ: Հաստատ արժեր մի քանի ամիս «ստել» այս էմոցիաները զգալու համար»։