Ինչպես են հարազատները դիմավորում Հայաստան վերադարձած գերիներին․ տեսանյութ


Պատերազմի օրերից առ այսօր երկրում ծանր  օրերը շարունակվում են։ Ճիշտ է, չարիքն ավարտվեց, սակայն հարյուրավոր տղաներ մնացին գերության մեջ՝ ստեղծելով մի նոր չարիք։

Հարյուրավոր տղաներ միայն իրենք գիտեն ինչ օրեր ու ապրումներ են ունենում, իսկ նրանց հարազատները տղաների հետ ասես նույն տանջանքներն են տեսնում՝ ահը սրտներում սպասելով նրանց վերադարձին։ Երեկ բացի հարազատներից ուրախություն ու երջանկություն ապրեց  ողջ հայությունը։

Օգտատերերը  կիսվում էին գերիների՝ ճանապարհին արված լուսանկարով  և հայտնում ուրախությունն ու տարածում լուսանկարը։ Երեկ երեկոյան համացանցում սկսեց տարածվել կարճ  տեսանյութ, որն անչափ հուզիչ է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են գերիների հարազատները դիմավորում ավտոբուսը, որտեղ տղաներն են։

Հարազատներն անհամբերությամբ սպասել են իրենց որդիներին և արդեն վերջին վայրկյաններին  համբերությունն այլևս հատել է․ վայրկյան առաջ են ուզում գրկել և համոզվել, որ լավ են ու արդեն իրենց կողքին, որ արհավիրքն արդեն անցյալում է։

Թող որ շուտով գերության մեջ գտնվող մեր բոլոր տղաները վերադարձի ճամփան բռնեն։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: