Սոֆի Դևոյան կրտսերը մեծ ակտիվություն է պահպանում սոցտիրույթում։ Նա նաև հայտնի է իր մեծ անկեղծությամբ և հասանելիությամբ։ Պարուհին հետևորդներին ցույց է տալիս և պատմում իր կյանքի մանրամասները։

Նա վերջերս բաժանվել է սիրելիից և կար մի շրջան, որ պարուհին մշտապես տխուր էր և անտրամադիր, սակայն հիմա ամեն բան թողել է անցյալում և հստակ առաջ է շարժվում։

Սոֆի Դևոյանը վերջերս մի հոլովակ հանրայնացրեց, որն ընտանեկան էր։ Հոլովակում Սոֆին պարում է եղբոր հետ, որտեղ եղբայրը տարված հեռախոսով չի մասնակցում այդ պարին։ Սոֆին հոլավակին կից գրել էր, որ եղբայրն իր հակապատկերն է։ Հրապարակումը պարուհին կատարել էր եղբոր տարեդարձի առիթով և այդ կերպ շնորհվորել նրան։

Նա նաև եղբոր հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որն էլ մակագրել էր՝ Իմ մեծ սեր։ Այս ընթացքում Սոֆին գտնվում է երկրից դուրս։

Նա Մոսկվայում է, որտեղ մեկնել է ուսման համար։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը բերված տեսանյութում։