Իմ կյանքի իմաստ, կհանդիպենք երկնային կյանքում. հղի կնոջ քրոջ սիրելիի հուզիչ գրառումը


Անժամանակ կյանքի ընդհատումը, ողբերգությունները կյանքի մութ կողմն են, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ։ Կիրակի առավոտյան մարդիկ տանից դուրս եկան ուրախ կամ տխուր, յուրաքանչյուրն իր մտորումներով և այլևս չվերադարձան։

Նրանց մտքի ծայրով անգամ չէր անցնի, որ կիրակին իրենց կյանքի վերջին օրն է։ Բայց կյանքն ահա  այսչափ անկանխատեսելի է։ Տասնյակից ավելի զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, որոնց ողջ գտնվելու հավանականությունը վայրկյան առ վայրկյան զրոյանում է։

Օրեր շարունակ համացանցում քաղաքացիներն աղոթեցին փոքրիկ Մարատի և բոլոիրի ողջության համար, սակայն փոքրիկին, հղի մայրիկին և մորաքրոջը մահացած գտան։ Փոքրիկն իր հրեշտակային արտաքինով ոչ ոքի անտարբեր չթողեց։

Հղի կնոջ քույրը՝ Մարիամը, ուղեկցել էր հղի քույրիկին գնումեր կատարելու ապագա բալիկի համար։ Մարիամը  սիրելի ուներ, ում հետ 4 տարի հանդիպում էր և շուտով պետք է նշանադրվեին։ Մարիամի սիրելին նրա մասին հուզիչ գրառում է կատարել․ «Մա՛ր, իմ կյանք, իմ արև, իմ կյանքի իմաստ։

Էսօր մեր մեկամսյակն էր․ ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը մենք խոստացանք միշտ իրար հետ լինել։ Կարոտում եմ քեզ շատ, իմ լույս, իմ ամեն ինչ։ Կհանդիպենք երկնային կյանքում, իմ ուրիշ աշխարհ․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: