«Իմ ընտանիքը»․ ահա թե ովքեր են Վարդան Սարգսյանի ընտանիքի անդամները


Վարդան Սարգսյանը տարիներ առաջ հանդես էր գալիս որպես երգիչ և չնայած նրան, որ նրա երգացանկում ստեղծագործությունները շատ չէին, այնուամենայնիվ նա ուներ երկրպագուներ, ովքեր առ այսօր հետևում են նրա գործունեությանը։ Վերջին տարիներին Վարդանը սկսեց ճամփորդել։

Նա բացահայտում է աշխարը և սիրում է այն, ինչով զբաղվում է այսօր։ Երկրկագնդի վրա դժվար կլինի գտնել մի վայր, որտեղ Վարդանն այցելած չլինի։ Նա հաղորդում է վարում, որտեղ ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերի ուշագրավ սովորույթները, իրադարձությունները և այլն։

Նա նաև ունի սեփական տուրիստական գրասենյակները, որտեղ կազմակերպում և անգամ ուղեկցում է մարդկանց աշխարհի յուրաքանչյուր կետ։

Շատ հաճախ  Վարդանը նույնպես ճամփորդական խմբում է լինում։ Վերջերս նրա հետ սկսել են ճամփորդել նաև նրա մայրը և քույրը։ Վարդանը մայրիկի և քույրիկի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Իմ ընտանիքը»։

Լուսանկարն արվել է ճամփորդություններից մեկի ժամանակ, որի ընթացքում ընտանիքը հիանալի ժամանակ է անցկացրել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!